+374 98 855555 +374 55 111555
image01
image01
image01
image01
image01
image01
image01

Նոր հազարամյակի սկզբին մենք նորից հետ ենք գնում դեպի արմատները, ևս մեկ անգամ համոզվելով թե ինչքան կարևոր և անկրկնելի են իսկական արժեքները: Մեծն Ֆիդիասը, Միքելանջելոն կերտում էին իրենց գաղափարները սպիտակ մարմարի միջոցով: Այսօր անհնար է պատկերացնել ժամանակակից քաղաքներն առանց քարի: Այն դարձել է մի շարք շինությունների ամենաէական մասը: Գործնականորեն այսօր ոչ մի ինտերիեր չի ձևավորվում առանց քարի:

Հայր և որդի Մարտիրոսյանները վերականգնել են և շարունակում են իրականացնել բնական քարից պատրաստված իրերի արտադրությունը: Ընտանիքի բիզնեսն ունի տարիների կուտակային փորձ, իսկ մերօրյա տեխնոլոգիաները և նորագույն գաղափարներն այն դարձնում են տարբերվող և հաջողված:

Մարտիրոսյանների ընտանիքի անդամները մասնագիտությամբ հանդիսանում են ինժիներներ և դիզայներներ: Նրանք ուսումնասիրել և յուրացրել են արտադրության ամբողջ պրոսեցը՝ վերածելով արհեստն արվեստի: Ոչ ոք չի կարող հերքել, որ տունը ոգու բարեկեցության արտացոլումն է անձի կարգավիճակի և անհատականության վրա:

Մենք կօգնենք Ձեզ կառուցել Ձեր երազանքի տունը:

Մեր ապրանքատեսականու հուսալիությունը, առանձնահատկությունը, հարգի լինելը ոչ միայն շքեղ կյանքի դրսևորումներից են, այլ նաև եզակի տեխնոլոգիաների արդյունք: